blearedness.
• , ի-ա հլ. «աչքի կեղտ, բիժ» Մանդ. գործածուած է միայն գրծ. ճպռօք ձևով, ուս-տի ուղղականի ձևը անյայտ է. յետնաբար ունինք ճպուռ Մխ. բժշ. 39. ՆՀԲ դնում է ուղ. ճիպռ. այսպէս նաև ՋԲ. իսկ ԱԲ ունի թէ՛ ճիպռ և թէ ճպուռ. որովհետև գաւառա-կաններում երկու ձևերն էլ կան. նոր բառեր են ճպռոտ «բժոտ, ճայրոտ», ճպռոտիլ «աչ-քերը ճայրոտիլ»։
• = Փոխառեալ է հարաւային կովկասեան լեզուներից. հմմտ. վրաց. წირმლი ծիրպ-լի «աչքի թարախ», წირბლიანი ծիրպլիա-նի «աչքերը թարախոտ», გაწირბლიანება գածիրպլիանեբա «աչքերը թարախոտիլ»։ Ընդհանուր իմաստը պահում է Հմշ. հայերէն բարբառը, ուր ունինք ծպուր «ոչխարի աղբ» որից ծպրել «ոչխարի աղբելը»։-Աճ.
• ԳՒՌ.-Ախց. Կր. ճիպռ, Երև. Ջղ. ճպուռ, Շմ. ճուպուռ, Ագլ. ճո՛ւպըռ, Ղրբ. ճէպռ, ճը-պօռ, Զթ. ջեբռը, Մն. ջըոբ, Սվեդ. ջաբր. Ննխ. ջուբռ, Մշկ. ջուռբ, Հճ. ջերբ, Ատն. ջու-բուր, Մկ. ճպէռք1, Վն. ճպեռտք (սեռ. ճպրո-ք'ի), Հմշ. ջիմբռը, Ալշ. Մշ. ճբռիգ, Ոզմ. ճպռեխ, Մշ. ճմռիգ.-ճպռոտ ձևի դէմ ու-նինք Սլմ. ճպռոտ, Պլ. ջբռօդ, Տփ. ճպրուտ. Ատն. ջրբօդ, Ռ. ջբռօդիլ, Սեբ. ջըռբօդիլ, այս բոլորը աչքի համար.-Խրբ. ջոբօղ՝ աչքի. նաև ձեռքի համար, իսկ Ալշ. Մշ. ժպռոտ ստացել է ընդհանրապէս «կեղտոտ» իմաս-տը.-Պլ. Խրբ. Ռ. չունին արմատական ձևը (ճիպռ կամ ճպուռ), այլ միայն ածանցը.-նոր բառեր են ճպռիկ «մի տեսակ աչքա-ցաւ», ճպռած, ճպռակալել, ճպռկոտ։